Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
03.05.2013 | 12:14

Քահանա Ալեքսանդր

ԵԼՉԱՆԻՆՈՎ
(1881-1934)


Մեր մթին աշխարհում ամեն մի առաքինության նույնիսկ փայլն իր ստվերն է նետում. հնազանդությունը` փոքրոգության և կեղծավորության, բարությունը` անարդարության, ճշմարտությունը` կոպտության և պահանջկոտության։ Իսկ մենք, որ միշտ հակված ենք տեսնելու ամենավատը, տեսնում ենք նախ և առաջ (իսկ երբեմն միայն) ստվերները։ Մեր մեղսական աչքերի համար հեզերը թույլ են, աղոթողները` եսասեր, առատաձեռնները` անտնտեսվար, հայեցողները` ծույլ։ Ամեն ինչում, նույնիսկ լավ բաների մեջ մթին կողմը տեսնելու ընդունակությունը երևան է հանում մեր մռայլությունն ու ընդհանուր մեղավորությունը։
Հարկավոր է ոչ միայն կրել ձախորդությունները, այլև տեսնել դրանց մեջ ճակատագրերի Տիրակալին։ Շատ բան կթեթևանար, շատ բաներ էլ կընկնեին իրենց տեղը, եթե ավելի հաճախ պատկերացնեինք մեր կյանքի ողջ վաղանցիկությունը, մեր մահվան հնարավորությունը թեկուզ հենց այսօր։ Այդ դեպքում ինքնին կկորչեին-կգնային բոլոր փոքրիկ տհաճությունները, որոնք այդքան շատ են զբաղեցնում մեր ուշադրությունը, և դրանց տեղը կզբաղեցնեին շատ ավելի առաջնակարգ բաներ։

Կարևորն ինքնին «բարեպաշտությունը» չէ. բարեպաշտ էին և փարիսեցիները։ Սակայն նրանց բարեպաշտությունը հիմնված էր ոչ թե անհրաժեշտ իրողությունների` սիրո, հավատի վրա, այլ կեղծ էր։ Նրանք պարուրված էին արտաքին, ամբարտավան, սուտ, երիցս ոչ ճիշտ բարեպաշտությամբ։ Բոլոր առաքինություններն առանց խոնարհության ոչինչ են։
Ինչպիսի՞ն է մեր բարեպաշտությունը, արդյոք չի՞ զուգորդվում մեղքի հետ։ Արդյոք ձևական չէ՞, արդյոք սնափառ չէ՞։

Մարդու սահմանափակությունն ինքնին հիմարություն չէ։ Նույնիսկ ամենախելացի մարդիկ անպայման սահմանափակ են ինչ-որ հարցերում։ Հիմարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ի հայտ են գալիս կամակորությունն ու ինքնահավանությունը, այսինքն` այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հպարտությունը։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ